Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրության օրվա առիթով
09.05.2015 | 11:48

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:
70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը` դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության:
Տոնական այս օրը մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին` պարգևելով ապահով ու բարօր կյանք:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ: Ամեն:

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ